▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով` հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 18Բ հասցեից մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանները պարզվել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 86-ամյա Ռուբիկ Պ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ԳՈՒՎ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ և 63-ամյա Վարդան Բ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ նույն օրը ժամը 14։00-ին Սիսակյան փողոցի 18 Բ շենքի 25 բնակարանում Կոտայքի մարզի բնակիչ 84-ամյա Նոդարի Թ․-ի ներկայությամբ միմյանց հետ վիճաբանության ժամանակ, Վարդան Բ․-ն չպարզված առարկայով հարվածել է Ռուբիկ Պ․-ի գլխին, իսկ Ռուբիկ Պ․-ն դանակով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more