▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանյան լճում գտնված տղամարդուն սպանել են ու նետել Հրազդան գետը․ 4 անձ ձերբակալվել է

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանյան լճում հայտնաբերված դիակի ինքնության և մահվան հանգամանքների մասին։

shamshyan.com-ի տեղեկություններով արդեն 4 անձ է ձերբակալվել։ Երևանի բնակիչ, 54-ամյա Ջանիկ Վ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ` 31-ամյա Արմեն Ու.-ն, առանց բնակության վայրի 35-ամյա Սամվել Պ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ` 28 ամյա Թաթուլ Մ.-ն կասկածվում են Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի 7-ից որպես անհետ կորած որոնվող, 38-ամյա Էդգար Ա.-ին սպանելու մեջ:

Կայքը գրում է, որ դեռևս մարտի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Սաթինե Բ.-ն և հայտնել, որ մարտի 7-ի երեկոյան եղբայրը՝ Էդգար Ա.-ն, Երևան քաղաքի Գործարանային մետրոյի մոտակայքից անհետ կորել է: Նույն օրը ոստիկանության ծառայողները սկսել են որոնողական աշխատանքներն ու մարտի 19-ին Էդգար Ա.-ին սպանելու կասկածանքով նշված անձանց բերման ենթարկվել։ Նշվում է, որ նրանցից մեկը տվել է խոստովանական ցուցմունք։

Ըստ դրա՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Էդգար Ա.-ն սպանվել է։ Նրա դին նետել են գետն ու այսօր այն հայտնաբերվել է Երևանյան լճում։

Հիշեցնենք, որ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ժամը 12։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր տացվել, որ Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more