▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևի Ալիևն արգելել է»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. 

«Արցախի հանրաքվեի օրն է, բայց Նիկոլը որևէ ուղերձ չի հղել. երևի Ալիևն արգելել է։
Այսօր Արցախի անկախության հանրաքվեի 31-րդ տարեդարձն է։
Արձանագրենք, որ կապիտուլյանտ իշխանությունը մինչ այս պահը որևէ խոսք չի ասել՝ ուղղված Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձին և ուրացել է Արցախյան սրբազան պայքարը։
Սա նույն բանն է, եթե մայիսի 28-ին կամ սեպտեմբերի 21-ին լռություն լինի։
Հայաստանում չկա պետական իշխանություն։
Կա ռեժիմ, որը սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգը։
Սրանց թողես միայն «հիմնավորեն», որ «Արցախն Ադրբեջանի կազմում վաղուց է եղել»։
Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքների պաշտպանությունը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more