▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ ԱԺ-ի դիմաց տեղի ունեցածն աննախադեպ էր

Համաձայնեք, որ երեկ, ԱԺ-ի դիմաց տեղի ունեցածն իրոք աննախադեպ էր, բուռն վարքագիծ դրսևորող երիտասարդներին, ճանապարհ փակողներին, իհարկե սթափեցրին, բայց հույսներն ի դերև արին, մեկուսացրին, մտցրին ոստիկանական մեքենան, բաաաայց, բերման չենթարկեցին ու վարչական պատասխանատվության չենթարկեցին:

Ընդամենը պահեցին, փայփայեցին, տաքացրին ոստիկանական մեքենայի տաք սրահում, որ չմրսեն ու բաց թողեցին: Այո, հոգացին նրանց առողջության ու անվտանգության համար ու... բաց թողեցին: 

Դե իսկ դասպարի-մասպարիի «անիմաստությունը» տեսա՞ք:

Ինձ թվում է մի անգամ կարելի է և իրականացնել Գասպարիի թաքուն երազանքը. ասենք օրենքը խախտել ու վառել էս անձին, ասենք հրապարակում, համ սանիտարահիգենիկ, այսինքն` կանխարգելիչ նկատառումներով, չուման էդպես են վերացնում, համ էլ կիրականանա նրա մանկության երազանքը` ԿՀԵՐՈՍԱՆԱ բորդյուրի «ազատամարտիկը»:

Անունը կգրվի պատմության մեջ:

հ.գ. եթե այնուամենայնիվ ավելի լուրջ` ապա ոստիկանության արդեն երեկոյան կատարած փիառ քայլը, ակտիվիստների ու ոստիկանների մասին տեսահոլովակը, շոուբիզնեսի լեզվով ասած «դաբիտն» էր երեկվա իրավիճակի:

Չէ, իսկապես կրեատիվը լավն էր, մալադեց, լավն էր, որովհետև բարի էր, ճշմարտացի էր ու տեխնոլոգիական առումով` արդյունավետ: 

Արինա Մանթաշովա

Տեսանյութը` ՀՀ  ոստիկանության

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more