▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում հիմնադրվեց Իսրայելի պատվո հյուպատոսություն

Իսրայելի Անկախության հռչակման և նաև Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության  հիմնադրման կապակցությամբ Հայաստանում Իսրայելի հյուպատոսությունը այսօր "Արմենիա մարիոտ" հյուրանոցի Տիգրան մեծ շքասրահում կազմակերպել էր ընդունելություն: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի հասարակական քաղաքական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, արվեստագետներ և դեսպաններ:

Ընդունելությանը հատուկ հրավիրված էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շնորհավորելով նորընտիր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանին՝ ԱԺ փոխխոսնակը խոսեց հայ և հրեա ժողովուրդների բարեկամության մասին: Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց հրեա ժողովրդին անկախության տոնի առթիվ և պատմական էքսկուրսով ներկաներին ներկայացրեց օրվա խորհուրդը:

Նորընտիր հյուպատոսը նշեց, որ ինքը իրեն շատ պարտավորված է զգում  և իր երախտագիտությունը հայտնեց Իսրայելի դեսպանին վստահության համար:

Տեսանյութը` Հենարան.am-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more