▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաները, որոնց փնտրում են գետում, Արցախից բռնի տեղահանված էին

Եվս մեկ տեսանյութ՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Այսօր կեսօրից Լոռու մարզի Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրերը՝ մեկը 13, մյուսը 7 տարեկան, դեռևս չեն հայտնաբերվել։ Երեխաները բռնի տեղահանված արցախցիներ են։ Այս մասին հայտնում է Նորություններ Արցախից ֆեյսբուքյան էջը։

Փամբակ գետում երեխաներին հայտնաբերելու աշխատանքներին միացել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ։

Շամշյան.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21։50-ի սահմաններում մթության պատճառով դադարեցրել են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք կվերսկսվեն առավոտյան ժամը 08։00-ին։

Հիշեցնենք, որ Լոռու մարզում ժամը 14:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ երեխա է ընկել Փամբակ գետը։ Մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

info@asekose.am/095519696
Հասարակություն more