▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն». Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ սիրո՞ւմ է, թե՞ ոչ»: 


Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երեւակայում են, թե ճանաչեցին մարդուն:


Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն.«Ինչպիսի՜ գեղեցկություն»:


Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր եւ շատ էր ուզում գառնուկ ունենալ, իսկ ով ուզում է գառնուկ ունենա, նա անպայման գոյություն է ունեցել»:

Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի վրա:Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է No.612», դա նրանց կհամոզի, եւ նրանք քեզ այլեւս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե 
նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Հատված «Փոքրիկ իշխանը» հեքիաթից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more