▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաների բուժումը Հայաստանում այլևս վճարովի է: Շնորհակալություն, պրն Այլբոլիտ Դումանյան

Վայ Դերո Դերո, էս ինչ գյոզալ նախարար դուրս եկար դու: Էս ինչ լավ ես պայքարում ատկատների ու կոռուպցիայի դեմ բժշկական համակարգում, էս ինչ լավ ես յուրացումները կանխում այ ես քո ցավը տանեմ:

Ժողովուրդ ջան ես պնդում եմ, որ մեր Այբոլիտին պետք ա ոչ միայն աշխարհի տակի բոլոր մեդալներ շնորհել իր արած ռեֆորմացիաների համար, այլևս արձանը կանգնեցնել քաղաքի բոլոր կենտրոնական հրապարակներում:

Հիմա ասեմ, թե ինչի եմ էսպես ոգևորվել: Այսօր մամուլում հրապարակում հայտնվեց, որ մինևչ 7 տարեկան երեխաների բուժումը Հայաստանում դարձել է ՎՃԱՐՈՎԻ: Էվրիկա: Պատճառը, դե բնականաբար բյուջի բացակայությունն է: Իսկ բյուջեն բացակայում է այն պատճառով, որ ակնոցներով և լայն գրպաններով նախարարության աշխատակիցները այն չեն կարողացել ճիշտ բաշխել, կամ բաշխել են իրար մեջ:

Հիմա կամ մեր Դերո ախպերը պետք է մեզ շատ մանրակրկիտ բացատրի, թե երեխամների շրջանում այդ ինչ համաճարակ է եղել, որ 5 ամսում մի տարվա փողերը ծախսվել է, կամ պետք մեղայական գրի, պատժի մի քանի աշխատակիցների յուրացումների համար ու փողերը դատական կարգով հետ ստանա: Սիրտս հուշում է, որ կլինի երկորրդ տարբերակը: Դուք չե՞ք ուզում չէ՞, որ ձեզ սկսեն չսիրել այնքան ինչքան ձեր չգոյ վարչապետին չեն սիրում, պրն Դումանյան:

 

Կարապետ Նուրիջանյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more