▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից

Մանկապարտեզի տնօրենը նկատողություն է ստացել, դայակը և դաստիարակն ազատվել են աշխատանքից։ Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ծնողները գաղտնալսել են Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 121 մանկապարտեզում դաստիարակի և դայակի խոսակցությունը։ Սոցիալական ցանցերի փակ խմբերում դեպքից տեղյակ օգտատերերը գրում են, որ երեխաներին մութ սենյակում են պահել, ուժ կիրառել, վախեցրել, որ տանը ոչինչ չասեն։ Ծնողներից մեկը ձայնագրիչ է թողել մանկապարտեզում, որից հետո պարզվել է, թե ինչպես են աշխատակիցները վարվում երեխաների հետ։ Այս մասին հայտնում է «Ֆակտոր»-ը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more