▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխային վաճառել են` iPhone գնելու համար

Չինաստանում գործազուրկ ծնողները վաճառել են իրենց երեխային` iPhone գնելու համար: Ի դեպ, դատարանում նրանք չեն ընդունել, որ  եսասիրաբար են վարվել. հակառակը, նրանց կարծիքով սա բխում է երեխայի շահերից:

Telegraph-ի փոխանցմամբ ամուսինները նախքան երեխայի ծնվելը հայտարարություն են տարածել` նրան 8 հազար դոլարով  վաճառելու մասին:

Երեխան ծնվել է տնային պայմաններում: Աղջկա ծնվելուց հետո նրան վաճառել են` գնելով iPhone:

«Երեխային վաճառել ենք ոչ թե հանուն փողի, այլ ցանկանում էինք նրա համար բարեկեցիկ կյանք ապահովել»,-դատարանում ասել են երեխայի ծնողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more