▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լուսինան որոշել է դիվանագիտությա՞մբ զբաղվել

Երեկ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական դպրոցի ավարտական վկայականների հանձնման արարողությունը, որից հետո դպրոցի 27 սաներից 16-ը ստացել է կցորդի աստիճան: Լուսինե Մանուկյանին` երգչուհի Լուսինային` Անդրանիկ Մանուկյանի` Ուկրաինայում ՀՀ դեսպանի դստերը, ևս կցորդի աստիճան է շնորհվել:  Հիշեցնենք, որ Լուսինան «Patchi» կոնֆետների խանութի սեփականատերն է, մինչդեռ ՀՀ դիվանագիտական ծառայության մասին օրենքի համաձայն` դիվանագետներին չի թույլատրվում զբաղվել առևտրային գործունեությամբ: Նշենք, որ այսօր համացանցում տարածվել է ՀՀ դիվանագիտական դպրոցի նախկին սաներից մեկի բաց նամակը, որտեղ վերջինս իր բողոքն է արտահայտում կցորդի աստիճանն, իր կարծիքով, նաև «անարժաններին« շնորհելու կապակցությամբ: Նամակը տպագրել է iLur.am-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more