▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Նանան հիվանդանոցում է հայտնվել

 

Երեկ երգչուհի Նանայի ծննդյան օրն էր, սակայն երգչուհին տարեդարձն ընկերների հետ տոնելու և ուրախանալու փոխարեն այն անցկացրել է վիրահատական սեղանին: Երգչուհու առողջական բուն խնդրի մասին տեղեկություններ չեն հայտնում: Այս մասին գրում է esyes.am կայքը:

Մինչ վիրահատությունը` երգչուհին հետևյալ գրառումն էր արել սոցցանցային իր էջերից մեկում. «Իմ շատ սիրելի ընկերներ, բարեկամներ ջան, այսօր գնում եմ վիրահատության և Ձեր աղոթքների կարիքն ունեմ: Մաղթեք ինձ առողջություն: Անչափ շնորհակալ եմ»:

Նանայի մենեջեր Պողոս Ամիրխանյանը նշել է, որ  երգչուհին այս պահին Մոսկվայում է, որտեղ էլ երեկ կատարվել է վիրահատությունը: Նրա խոսքերով` երգչուհին դեռևս անցած ամիս իրեն վատ է զգացել ու դիմել է բժիշկներին, բայց նախապես ծրագրված համերգների պատճառով վիրահատության օրը նշանակվել է հենց նրա ծննդյան օրը: «Վիրահատությունը նորմալ է ընթացել. նա որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության ներքո, որից հետո միայն դուրս կգրվի այնտեղից»,- փոխանցեց Պողոսը և նշեց, որ երգչուհու Մոսկվայում վիրահատվելը կապված է վերջին շրջանում նրա` այնտեղ բնակվելու հետ:

Հարցին` Մոսկվայում բնակվելը կապվա՞ծ է ամուսնանալու կամ ընտրյալ ունենալու հետ, Պողոսը պատասխանեց. «Ոչ, նման բան չկա, պարզապես երգչուհին բավականին շատ համերգների առաջարկություններ ունի Մոսկվայից: Դրա համար  նա որոշեց որոշ ժամանակ բնակություն հաստատելու նպատակով բնակարան գնել այնտեղ»: Նա նաև դժվարացել է  պատասխանել` Նանան մշտապե՞ս կմնա Մոսկվայում, թե, այնուամենայնիվ, կվերադառնա:              

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more