Ռուսլանա Ստեպանովնա Լիժիչկոն, ով առավել շատ հայտնի է Ռուսլանա անունով, մրցանակի է արժանացել` կանանց շրջանում խիզախության դրսևորման համար:
Երգչուհին միշտ եղել է Մայդանում պայքարող ժողովրդի կողքին:
«Ուկրաինացի ամազոնուհին» Կանանց խիզախության միջազգային օրվա առիթով արժանացել է ԱՄՆ-ում ամեն տարի անցկացվող մրցանակին:
Մրցանակը ԱՄՆ-ում շնորհում են տարբեր երկրների կանանց, որոնք բացառիկ խիզախություն և առաջատարություն են դրսևորում խաղաղության, արդարության, մարդու իրավունքի և կանանց հնարավորություններն ընդլայնելու հաստատման համար՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը։
Առաջիկայում կհրապարակվի աշխարհի ամենահամարձակ կանանց ցուցակը:
Ավելի վաղ Ռուսլանան հայտնել է, որ այն պահից, երբ Եվրոպայում խոսեց Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ կիրառվելիք սանկցիաների մասին, բազում սպառնալիքներով լի նամակներ է ստացել: