▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային 3-րդ օրը ռինգ դուրս եկած Հայաստանի բոլոր 4 բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առավոտյան հերթափոխին 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը` հունգարացի Կիս Շանդորին:

Երեկոյան մրցահերթում գերազանց ելույթներ ունեցան 50 կգ քաշային Վեհմեր Մարիտիրոսյանը և 44 կգ քաշային Էրիկ Առստամյանը: Վերջինս նոկաուտի ենթարկեց թուրք բռնցքամարտիկին: Առաջին ռաունդում նա հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը:

Հիշեցնենք, որ երեկ մեր 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը նույնպես նոկաուտով հաղթել էր Թուրքիայի ներկայացուցչին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more