▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկարատև բուժում է պահանջվում․ Իգոր Կարապետյանը՝ լուսաձայնային նռնակից վնասվածք ստանալու մասին

Սեպետեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակն ընկել է թեքվանդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանի ոտքերին՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելով վերջինիս։

ArmSport-ը կապ է հաստատել մարզիկի հետ, որի ընտանիքի անդամներն այժմ գտնվում են Ստեփանակերտում, իսկ ինքն այստեղ արդեն մի քանի վիրահատության է ենթարկվել։

«Դեռ հիվանդանոցում եմ, քանի որ պիտի ամեն օր զննեն, վիրակապեն․ վնասվածքները բավականին խորն են՝ երկրորդ կարգի այրվածքներ ունեմ, մկանային ստրուկտուրայի խախտում, աճուկային հատվածում բացվածքներ կային, և այս ամենը բավականին երկարատև բուժում է պահանջում»,- մեզ հետ զրույցում ասաց Իգոր Կարապետյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Իգորը մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր վրա նետված լուսաձայնային նռանկն ու վնասվածք է ստացել: Իգոր Կարապետյանի հայրը զոհվել էր 2020թ. 44-օրյա պատերազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more