▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու բան է պակասում` ընտրված նախագահ և վստահելի կառավարություն

Նախօրոք ասեմ, որ գրառումը կապ չունի ԵՄ/ՄՄ, իմ կարծիքով, սխալ հարցադրման հետ ։)

Ուղղակի ուզում եմ որոշ համեմատականներ անցկացնել էն մարդկանց համար, որոնք Ռուսաստանի հզորության մասին առասպելներ են պատմում ու Հայաստանի մասին խոսում որպես փոքր, աշխարհի ամենաաղքատ ու տկար երկրի։ Շվեյցարիայի տարածքը 41․284 կմ ք ա, 414 անգամ Ռուսաստանից փոքր, համարյա նույնքան, ինչքան ՀՀ-ն ու Արցախը միասին վերցրած։ Ծով ելք չունի, համարյա չունի օգտակար հանածոներ (մի քիչ երկաթի պաշար ունի)։

2008 թվականի (ավելի թարմ տվյալ չգտա) տարեկան բյուջեն կազմել է 173,6 մլրդ դոլար, էն դեպքում, երբ Ռուսաստանի 2012 թվականինը՝ 416,8 մլրդ։ Եթե հաշվենք, որ Շվեյցարիայի 2012-ինը ավելի մեծ կլիներ, ապա մոտավորապես կեսը։

Ընդ որում Ռուսաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացված չի (Պուտինը 2000 թվից խոսում է դրա անհրաժեշտության մասին, բայց 14 տարում սայլը տեղից չի շարժվել) ու նավթի գների հետ կապված էլ կարող ա հանքափորները էլի կասկեքով կարմիր հրապարակի սալիկները ջարդեն ելցինյան ժամանակների նման, իսկ Շվեյցարիայի տնտեսությունը իր մրցունակությամբ մտնում է աշխարհի առաջին տասնյակի մեջ։

Երկար-բարակ չգրեմ ուսումնասիրություններս, բայց էդ ցուցանիշներին ձգտելու համար մեզ խոշոր հաշվով երկու բան ա պակասում՝ ընտրված նախագահ ու վստահելի, կոմպետենտ կառավարություն։ Մնացած հարցերը, կարծում եմ, լուծելի են։

Սուրեն Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more