▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու լավ նորություն ունեմ` ՔՊ չի՛ լինելու և․․․

 

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ Արցախի շրջափակմանը՝ նշելով, որ չկա քաղաքական, պետական կամք՝ ճգնաժամը հանգուցալուծելու համար. «Միակ քաղաքականությունը՝ խնդրել ուրիշներին, որ մեր օգտին մի բան անեն․ մուրացկանություն, մուրացկանին չե՛ն հարգում, խղճում են, օգնեն էլ՝ մուրացկան է մնալու... Երկու լավ նորություն ունեմ․ առաջին՝ ինչպես 90-ականներին ապաշրջափակվելու ենք բոլոր առումներով, Հայաստանը, Արցախը տարածաշրջանում գործոն են դառնալու, երկրորդ լավ նորությունը՝ ՔՊ չի՛ լինելու»։

Վարդանյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Տպավորություն էր՝ 2007 թվականի ելույթ էր, դարակից հանել էիք և ընթերցեցիք, որովհետև ինչ ասում էիք՝ ճիշտ էիք ասում, բայց 2006-2007 թվին էր վերաբերում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more