▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրագնդի ամենասեքսուալ կինը

Միլա Կունիսը կրկին երկրագնդի ամենասեքսուալ կին է ճանաչվել: Այս տիտղոսն անցյալ տարի նրան շնորհել էր ամերիկյան Esquire հանդեսը: Արդեն այս տարի տիտղոսը նրան շնորհել է բրիտանական FHM տղամարդկանց ամսագիրը : 29-ամյա հոլիվուդյան գեղեցկուհին  հրեական արմատներ ունի, 1991թվականին նա ընտանիքի հետ միասին Ուկրաինայից ԱՄՆ է տեղափոխվել: Վերջերս Միլան նկարահանվեց նոր ռոմանտիկ կատակարեգությունում` «Երրորդն ավելորդ է». այստեղ նա ևս մեկ անգամ ցուցադրեց իր վարպետությունը:

FHM-ի խմբագրի տեղակալ Դեն Ջուդի խոսքով` Միլան ամենասեքսուալ կնոջ տիտղոսին է արժանացել ոչ միայն իր հրաշալի տեսքի, այլև հումորի հիանալի զգացումի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more