▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էռնեկյանը քանդում է Զվարթնոցը. թուրքերը քիչ էին ավերել, հիմա էլ արգենտինահայն է ավերում

Ընդամենը ջրի գնով ,,Զվարթնոց,, օդանավակայանը ձեռք բերած և հայկական քաղաքացիական ավիացինան ծանր պայմաններում դրած արգենտինահայ գործարար Էռնեկյանը վճռականորեն կամենում է քանդել ազգային բրենդներից մեկը՝ ,,Զվարթնոց,, օդանավակայանի շենքը...

Թուրքերը քիչ էին ավերել, հիմա էլ արգենտինահայն է ավերում... Ու մենք լռելու ենք... Ակտիվիստները ոտքի չեն կանգնելու, որովհետև, հավանաբար, պատվեր չկա տրված...

Չգիտեմ ով, բայց ես նախաձեռնում եմ պայքար Էռնեկյանի որոշման դեմ: Հայաստանի իշխանությունները պետք է արգելեն Էռնեկյանին քանդելու ճարտարապետական գլուխգործոցը, որի նմանը չկա աշխարհում: Եթե Էռնեկյանին պետք չէ այդ շենքը, խնդիր չկա, այն պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը և ծառայի Հայաստանին:

Իսկ ինչպե՞ս. մենք առաջարկություններ ունենք:


Լևոն Մութաֆյան

Ֆեյսբուք

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more