▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երնջակյանին վստահել են մի դեր, որ տարիներ առաջ հանդիսատեսը տեսնում էր նրա բեմադրություններում

Տարոն Մարգարյանի թիկունքում շարունակ տեսնում եմ Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի երջանիկ դեմքը:
Բեմադրիչը ուրախ ու ոգեւորված ծափահարում է Տարոնին իրենց ոտանավորներով ձոներգող կանանց: Չեք պատկերացնի, թե ինչպես է Երնջակյանը արձագանքում այդ ելույթներին. հուզվում է ասմունքող ,,չեբուրաշկաների,, հետ միասին` նրանց արտաբերած յուրաքանչյուր բառն անցկացնելով իր սրտի միջով...Իսկ Տարոնի ելույթների ժամանակ ձգվում է ու գլուխը տմբտմբացնում է, թե համաձայն է նրա ամեն մի բառին:
Նայում եմ ու մտածում` իրոք, զարմանալի բան է կյանքը:
Արա Երնջակյանը սկսել է КВН-ից, իսկ հետո 1980-ականների կեսերին Հրանուշի կոմերիտմության կենտկոմի շնորհիվ հիմնադրել է իր թատրոնը, որտեղ ներկայացնում էր իր բեմականացումները, որոնք այն տարիներին շատ հետաքրքիր էին: Դրանցում շոշափվում էին հասարակական-քաղաքական թեմաներ եւ այդ ամենը ներկայացվում էր զավեշտով, գրոտեսկով, սարկազմով:
Ճիշտ այնպես, ինչպես հիմա տեսնում ենք Տարոնի քարոզարշավների ժամանակ: 
Ուղղակի այսօրվա նախընտրական ներկայացումների բեմադրիչը ուրիշ մարդ է:
Իսկ Երնջակյանին ընդամենը վստահել են մի դեր, որ 20-25 տարի առաջ հանդիսատեսը տեսնում էր նրա բեմադրություններում եւ ծիծաղից ուշաթափվում էր...


Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more