▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթի մասնակիցները շղթայված Սահմանադրություն ու գրիչներ թողեցին ՍԴ շենքի մոտ

Երթի մասնակիցները քայլում են դեպի ՍԴ՝ քաղբանտարկյալների լուսանկարներով․ պահանջն անփոփոփոխ է՝ ազատություն քաղբանտարկյալներին։

«Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթի ժամանակ մասնակիցները շղթայված Սահմանադրություն ու գրիչներ թողեցին ՍԴ շենքի մոտ:

Ավելի վաղ լրագրողների հարցերին էին պատասխանել Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Մելիքյանը:

«Ինչպե՞ս միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա առթիվ, երբ նոյեմբերի 9-ի գիշերը թիվ մեկ պաշտոնյան խոսում է, որ նման խայտառակ, աղետալի փաստաթուղթ է ստորագել ու դրանից րոպեներ անց ասում՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Այդ պաշտոնը զբաղեցնողը դրանից օրեր հետո ասում է՝ զինծառայողների տեսանյութեր կան սահմաններից, սպասում եմ իրենց Երևանում, որ վնգստացողների հարցերը վերջնական լուծենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով. «Էս պայմաններում խոսենք Սահմանադրության մասի՞ն. չենք կարող»:

«Սահմանադրականության լուրջ ճգնաժամի մեջ ենք, անկեղծ ասած, շնորհավորելու բան չեմ տեսնում այսօրվա կապակցությամբ: Կարող ենք ընդամենը հույս հայտնել, որ մի օր կունենանք վերականգնված սահմանադրականություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա սահմանադրականության վերականգնման երկու ճանապարհ նշեց՝ երկարաժամկետ ու կարճաժամկետ. «Երկարաժամկետ հարթությունն ինքնաճանաչողությունն ու կրթությունն է, իսկ կարճաժամկետը՝ քաղաքական հարթությունը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more