▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես 10-ամյա կրթություն չունեմ, ես անգրագետ եմ.Լիանա Զուրաբյանը` իր հասցեին արված քննադատությունների մասին

«Մարդիկ մեր օրերում հեռացել են գրքից, հատկապես ասմունքից: Փողոցային լեզվի շատ գործածման պատճառներից մեկն էլ պոեզիա չկարդալն է»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով պոեզիայի, դրանով հասարակության հետաքրքրվածության մասին` ասաց բանաստեղծ Լևոն Բլբուլյանը:

Ինչ վերաբերում է պոեզիայի ներկայացմանը, ապա բանաստեղծը նշեց, որ մեկը սիրում է խոսակցական, մյուսը` վերամբարձ ոճը:

«Ես մտերմիկ ոճի  կողմանակիցն եմ, հիշենք Վլադիմիր Աբաջյանի ասմունքը»,-շեշտեց Լևոն Բլբուլյանը:

Ասմունքող Լիանա Զուրաբյանն էլ, շարունակելով բանաստեղծի խոսքը` նշեց, որ ինչ վերաբերում է պոեզիայի ներկայացման ձևին, ապա  ճիշտ է, բանասեր է, թատերական ինստիտուտում չի սովորել, սակայն,  խոսքը հղկել է Վլադիմիր Աբաջյանի մոտ:

«Այսօր կա ոգու սով և կան մարդիկ, ովքեր ունեն այն հագեցնելու պահանջը: Ուստի, մենք կազմակերպում ենք ասմունքի երեկոներ, որին ներկա են լինում թե' երիտասարդներ, թե' տարիքն առած մարդիկ»,-խոսելով պոեզիայի մասին` ասաց Լիանա Զուրաբյանը:

Անդրադառնալով շատերի կողմից իր հասցեին հնչեցրած կարծիքներին` կապված ոչ մասնագետ լինելու, ասմունքի դպրոց բացելու հետ` Լիանան շեշտեց, որ փոխանակ ոգևորեն` ասում են մասնագետ չեք, մի' կրթեք:

«Իսկ, մի՞թե պետք է շատ լավ կրթված լինի, որ կրթի իր որդուն: Լավ, ասենք ես բանասեր չեմ, 10-ամյա կրթություն չունեմ, ես անգրագետ եմ, բայց ես Աստծո կողմց տրված շնորհք ունեմ»,-նշեց  Լիանա Զուրաբյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more