▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես արդարացված եմ․ Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանցակազմի բացակայության հիմքով իր դեմ հարուցված քրեական գործի վարույթը պաշտոնապես կարճվել է։

«ՀՊՏՀ նոր ղեկավարության նախաձեռնած քրեական գործի վարույթն այսօր պաշտոնապես կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով. ես արդարացված եմ:

Ցավոք, ինձ բախտ չվիճակվեց դառնալու պատմության մեջ ամենատարօրինակ հանցագործը՝ առանց որևէ խախտման տրամադրված երկու արձակուրդի և մեկ պարգևավճարի «հանճարեղ» գործով:

Պաշտոնս թողնելուց հետո նորանշանակ պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը «անհայտ» մոտիվացիայով անմիջապես սկսել էր ուսումնասիրել ֆինանսական փաստաթղթերը, բացահայտել իր կարծիքով «լրջագույն խախտումներ» (սրանք, էլի…), զեկուցագիր ներկայացրել ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին, որից հետո գործին ընթացք էր տրվել, և փաստաթղթերը հանձնվել էին իրավապահ մարմիններին: Ինչ ասես…

Այժմ հերթն ատենախոսությանս շուրջ ձևավորված կրկեսինն է, որի կեղծ և ապօրինի բեմականացումները ևս շուտով կապացուցվեն, թեև անգամ առանց ապացույցի ամեն ինչ արդեն պարզ է:

 

Այս ծայրահեղ անարդարությունն ինձ ստիպեց նաև վերանայել ավագանու անդամի ծախսերի փոխհատուցումից հրաժարվելու որոշումս: Այսուհետ գումարից չեմ հրաժարվելու և այն ամբողջությամբ ուղղելու եմ մի քանի ուսանողի վարձավճարի մասնակի փոխհատուցմանը:

Հ.Գ.
Սա այն դեպքը չէ, որ իմ արդարացմամբ գործն ավարտվում է: Ինձ «ընկեր» անվանող հեղինակները և գործում ներգրավված անձինք դեռ պետք է բացատրություն տան, թե ինչ իրավունքով և նպատակներով էր այն ստեղծագործվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more