▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ցանկանում էի առաջ գնալ». Մխիթարյանի պատասխանը «Բորուսիային»

vivaronews.am-ը գրում է. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գերմանական  Bild պարբերականին տված իր հարցազրույցում  պատասխանել է Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների մեղադրանքին՝ իր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու վերաբերյալ:

«Բորուսիայի» երկրպագուների կարծիքով  Մխիթարյանը տեղափոխվել է  «Յունայթեդ» ավելի շատ գումար վաստակելու համար:

Սրան ի պատասխան Մխիթարյանն ասել է.«Ես դա չեմ հասկանում, եթե ամեն ինչ գումարից կախված լիներ, ապա ես Դոնեցկի «Շախտյորից» կտեղափոխվեի  «Անժի Մախաչկալա»` «Բուրուսիայի» փոխարեն: Ես պարզապես ցանկանում էի առաջ գնալ»:

Ադրադառնալով  «Բուրուսիայի»  գործադիր տնօրեն  Հանզ- Յոահիմ Վատցկեի  քննադատությանը  «Բավարիայի»  դեմ անցած տարվա մայիսին կայացած խաղում 11- մետրանոց հարված չիրացնելու  վերաբերյալ՝ Մխիթարյանն ասել է .«Սխալ է ինձ մի խաղով գնահատելու նրա ցանկությունը: Նա հավանաբար  մոռացել է ամբողջ խաղաշրջանում իմ կատարած աշխատանքի մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more