▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ձեր հերները կանիծեմ, դատի կտամ,-ասել է Հակոբյանն` ըստ ՀՀԿ-ական պատգամավորի

 

Գյումրիի 34/36 ընտրատեղամասւոմ միջադեպ է եղել, որի կապակցությամբ Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ոստիկանության Գյումրիի բաժին. հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում:

Ըստ շրջանառվող տեղեկությունների` միջադեպ է տեղի ունեցել «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի միջեւ: Սուքիաս Ավետիսյանը Նյուզ.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իր եւ Ռուբեն Հակոբյանի միջեւ չի եղել միջադեպը: «Ռուբեն Հակոբյանը մտել է հանձնաժողով, ներկայացել է որպես Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ եւ հանձնաժողովի անդամներին ահաբեկել է, որ դուք հանցագործություն եք արել, ես ձեր հերները կանիծեմ, դատի կտամ, կզանգեմ, ձեզ կգան կտանեն: Իմ վստահված անձը զանգել է  ինձ, թե սենց բան է տեղի ունենում, ես էլ գնացի, այնտեղ: Ասում եմ` ինչ է պատահել, բա հանցագործությում է տեղի ունեցել, ասի` հանցագործություն է տեղի ունեցել, ոստիկանություն զանգիր, ինչ իրավունք ունես ահաբեկես հանձնաժողովին, կանայք են ասի, երիտասարդներ են, դուք քեզ ոնց ես թույլ տալիս ահաբեկել, ինքը, թե բա ես հիմա բողոք եմ գրում, ասի` գրի, ինչ իրավունք ունես մարդկանց ահաբեկես»- պատմել է ՀՀԿ-ական պատգամավորն ու նշել,  որ կանչել են հանձնաժողովի նախագահին,որ զանգի ոստիկանություն, տեղյակ պահի, դրանից հետո երկու պատգամավորները հրավիրվել են ոստիկանություն` պարզաբանում տալու:

«Ասաց իրավունք չունես այստեղ գտնվելու եւ այլն, ես էլ ասի վստահված անձ եմ, դու իրավունք ունես, ես` չունեմ, տեսա, որ ուզում է պրովակացիա անել, դուրս եկա»,- նշել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ արդեն դուրս է եկել ոստիկանությունից, հավանաբար Ռուբեն Հակոբյանը եւս դուրս եկած կլինի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more