▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հայ եմ.պոլսահայ տղան`«Թուրքիայի ձայնը» նախագծում

Թուրքիայի հայ համայքնի ներկայացուցիչ Ջորչ Շեքերը մասնակցել է «Թուրքիայի ձայնը» մրցույթին և կարողացել գրավել ժյուրիի սրտերը:

Բացի այդ, հայ երիտասարդը արժանացել է թուրք հեռուստադիտողների հավանությանը, որոնք Youtube-ում դրական են գնահատել Շեքերի ելույթը։ Հայ երաժիշտը կատարել է թուրքերեն «Անձայն նավը» (Sessiz Gemi) երգը։ Գրում է «թուրքագիտական պորտալը»:

Երգը կատարելուց հետո ժյուրին սկսել է հետաքրքրվել Ջորչի անունով։ Ժյուրիի անդամներից մեկը նշել է, թե միգուցե Ջորչի հայրն արտասահմանցի է, իսկ հայրը՝ թուրք, դրա համար էլ նրա անունն այդպիսին է, սակայն հայ երգիչը պատասխանել է, որ և հայրը, և մայրը հայեր են։

Նշենք, որ «Թուրքիայի ձայնը» (O ses Turkiye) եթեր է հեռարձակվում թուրքական առաջատար հեռուստաալիքներից «Սթարի» եթերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more