▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հորդորում եմ բոլորին՝ օգնել իմ հայրենիքին․ Լևոն Արոնյան

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուն։

«Այս պահին, երբ ողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, Լեռնային Ղարաբաղում ապրող 120000 հայ ավելի քան տասը օր է շրջափակման մեջ է: Նրանք էկզիստենցիալ սպառնալիքի տակ են ադրբեջանցիների կողմից, որոնք տարբեր անօրինական մեթոդներ են կիրառում՝ շրջափակելու Ստեփանակերտի՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը:

Հայաստանն ավերիչ կորուստներ կրեց 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը նշում էր, որ ճանապարհը բաց է մնալու և ծառայելու է տարածաշրջանի բոլոր երկրներին: Հենց հիմա Ադրբեջանի «բնապահպանական ակտիվիստները», որ տարբեր կեղծ պատճառաբանություններով փակել են ճանապարհը, ծաղրում են ռուս խաղաղապահներին:

Մինչ մենք նայում ենք տարբեր կազմակերպությունների՝ ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները դատապարտելուն, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցները պայքար են մղում պաշարների նվազման հետ, իսկ սննդի պակասը մոտ է։

Ես հորդորում եմ բոլորին՝ իրենց ուժերի ներածին չափով, օգնել իմ հայրենիքին՝ տարածելով ուղերձը և գտնելով ուղիներ՝ օգնելու մեծ կարիքի մեջ գտնվող մարդկանց»,- գրել է Արոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more