▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ինչ ա, Բրեժնևը ք… ք էր կերել». սկանդալներ ու վեճեր Գրողների միության արտահերթ համագումարում

tert.am-ի տեսանյութում սկանդալներ ու  վեճեր Գրողների միության արտահերթ համագումարում, որն ընրում է ԳՄ նախագահ: 

Առաջին վեճը սկսվեց, երբ առաջարկվեց ընտրել քարտուղարություն՝ Պետրոս Դեմիրճյան, Ավիկ Իսահակյան, Վազգեն Գաբրիելյան, Հրաչյա Սարուխան կազմով: Մեկ հոգի՝ գրող Աշոտ Խաչատրյանը չբարձրացրեց մանդատը և բարկանալով, որ դա չարձանագրվեց, մոտեցավ և քարտուղարությանը հարցրեց, թե ինչու իր դեմ լինելը չի արձանագրվում: Գրողը լքեց դահլիճը՝ ասելով՝ «Էս ինչ ա, Բրեժնևը ք… ք էր կերել»:

tert.am-ը նաև գրում է, որ քիչ հետո դահլիճ վերադարձած Աշոտ Խաչատրյանի վրա էլ հարձակվել է ԳՄ Նոյեմբերյանի բաժանմունքի անդամ Սամվել Բեգլարյանը՝ գոռգոռալով, թե նա «КГБ»-ից է, ինչին ի պատասխան Խաչատրյանը՝ հեգնանքով նշել է, թե «գնամ КГБ-ից» աշխատավարձս ստանամ:

Գրողների միության անդամների միջև նոր վեճերի պատճառ է դարձել  հաշվիչ հանձնաժողովների ընտրությունը, և ոմանք տեղերից գոռում էին, թե ինչու պետք է ցուցակ ներկայացվի, այլ ոչ տեղում ընտրվի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը` ՊանարմենիանՖոտո-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more