Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.
- Նախ շնորհավորում եմ Պորտուգալիային, որը շատ լավ թիմ ունի: Ցանկանում եմ շնորհավորել նաեւ իմ թիմին, նրանք կռվեցին, լավ պայքարեցին, լավ էինք տրամադրված խաղին: Այո, Պորտուգալիան լավ թիմ է, բայց մենք հիմար գոլ ընդունեցինք՝ չկարողանալով գնդակը հեռացնել տուգնային հրապարակից: Մենք կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել: Ես հիասթափված եմ արդյունքից: Բայց ես վստահ եմ, որ մենք լավ ապագա ունենք:
- Հրայր Մկոյանի վնասվածքից հետո Ձեր ծրագրերը որքանո՞վ էին փոխվել:
- Ոչ, այդ վնասվածքը չազդեց: Տարոն Ոսկանյանը լավ խաղ անցկացրեց Սերբիայի դեմ: Մկոյանը երկար ժամանակ չէր խաղացել: Ես ընտրություն ունեի, թե ում խաղացել եւ ես ընտրել էի Ոսկանյանին: Բացի գոլի պահից, ես գոհ եմ Ոսկանյանի խաղից: Պետք է նաեւ նշեմ, որ Մկոյանն էլ ասաց ինձ, որ 100 տոկոսով պատրաստ չէ:
- Միգուցե ժամանակն է՞, որ նոր խաղացողներ հրավիրեք պաշտպանական գծի համար: Դուք գիտեք ում մասին է խոսքը…
- Այս պահին իմ խնդիրը միայն պաշտպանությունը չէ: Մեզ պակասում էին կառուցողական գործողությունները. որոնք պետք է սկսվեն դարպասապահից մինչեւ հարձակման գծի խաղացողներ: Մենք կարող ենք պահել գնդակը, կարող ենք ավելի հաջող գործել: Մենք պետք է ավելի արագ գործենք: Պետք է ավելի արագ անցնենք գրոհների, երկար փոխանցումներով ավելի հաջող գործենք:
- Դուք ասում եք մենք հիմար գոլ բաց թողեցինք, բայց մրցակիցը տարածքային մեծ առավելություն ուներ:
- Դուք գիտե՞ք, թե ով է Պորտուգալիան Եվրոպայում: Պորտուգալիան իր կազմում ունի Ռեալի խաղացողներ: Դա հեշտ չէ: Նորմալ է, որ մրցակիցն առավելություն ուներ: Պորտուգալիան միշտ էլ հարձակվողական ֆուտբոլ է խաղում եւ ստիպում է մրցակցին պաշտպանվել: Հետաքրքիր կլիներ, եթե այդ հարցը հնչեր 0:0 հաշվի ժամանակ:
Վերջում Բեռնար Շալանդը զայրացած ավելացրեց հետևյալը.
«Ես հարգանք ունեմ Պորտուգալիայի նկատմամբ, բայց երբ մենք ժամանեցինք այստեղ, մեզ տվեցին շատ վատ խաղադաշտ, չտվեցին լավ խաղադաշտ՝ ասելով, որ այնտեղ Պորտուգալիան է մարզվում: Բացի այդ այսօր խաղին մենք ուշացած եկանք, քանի որ ավտոբուսի վարորդը և ոստիկանները չգիտեին ճանապարհը: 40 րոպե մեզ պտտեցին: Ես շատ զայրացած եմ, սա պատիվ չի բերում Պորտուգալիային: Այդպես չի կարելի»:
Ես շատ զայրացած եմ, սա սազական չէ Պորտուգալիային. Բեռնար Շալանդ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Սպորտ more
more
more
more
more
more
more


