▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ESPN-ի վերլուծաբան. «Եթե Մխիթարյանը չխաղա «Բերնլիի» և «Ֆեներբահչեի» դեմ, նա կարող է հավաքել իրերը»

vivaronews.am-ը գրում է. Հեղինակավոր ESPN-ի  վերլուծաբան Շաքա Հիսլոփը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարգավիճակին անգլիական ակումբում: Վերլուծաբանի կարիծքով եթե Մխիթարյանը չմասնակացի հոկտեմբերի 29-ին կայանալիք «Բերնլիի» և նոյեմբերի 3-ին «Ֆեներբահչեի» դեմ արտագնա խաղին, ապա արդեն կարող է  մտածել այլ ակումբ տեղափոխության մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ից ի վեր հայ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չի հայտնվում «Կարմիր սատանաների» հայտացուցակում:

«Խոսք չկա, որ Մխիթարյանի վնասվածքը շատ խանգարեց իրեն Ժոզե Մոուրինյոյի թիմում իր տեղը գտնելու համար:

Երբ մենք նայում ենք Մխիթարյանի հաջողությանը «Բորուսիայում», առաջինը ուշադրություն ենք դարձնում նրա խաղային դիրքին, նա հիմնականում խաղում էր կենտրոնական հարձակվող Օբամեյանգի ետևում, բայց հիմա «ՄՅՈՒ»-ում այդ դիրքում խաղում է Լինգարդը, որը լավագույն խաղն է ցուցադրում այդ դիրքում, Մխիթարյանը կարող է առաջ անցնել Լինգարդից, բայց Լինգարդն էլ վատը չէ:

Այո՛, Մխիթարյանը 3 շաբաթից ավել է դուրս է մնացել շարքից և նրան որոշակի ժամանակ է անհրաժեշտ նախկին մարզավիճակին վերադառնալու համար, բայց ես կարծում եմ, որ եթե նա այս ամսվա վերջ չխաղա «Բերնլիի» դեմ խաղին և «Ֆեներբահչեի» դեմ արտագնա հանդիպմանը, ապա  նա պետք է սկսի հավաքել իրերը և մտածի իր ապագայի մասին, քանի որ մենք խոսում ենք Ժոզե Մոուրինյոյի մասին: Եթե նա ապաքինվում է վնասվածքից մեկ ամսից ավելի և չի կարող խաղալ «Բերնլիի» դեմ (մենք ակնկալում ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կիշխի այս  տնային հանդիպմանը) և «Ֆեներբահչեի» դեմ ջախջախիչ հաղթանակից հետո, նա չկարողանա տեղ գտնել հայտացուցակում, ապա չեմ կարող ասել, թե երբ նա կստանա մեկ այլ հնարավորություն»,-նշել է վերլուծաբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more