▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էսքան նարկոբարոն ու գործակալ որտեղի՞ց են գտել, այ մարդ». Բագրատ Սրբազանը հեգնում է

Դիմելով բազմահազարանոց ներկաներին` Բագրատ Սրբազանը հեգնեց` հիշեցնելով ՔՊ-ականների տարածված մեղադրանքը, թե միայն նարկոբարոններն ու ռուսի գործակալներն են միացել պայքարին: «Էսքան նարկոբարոն ու գործակալ որտեղի՞ց են գտել, այ մարդ»,- ասաց Բագրատ Սրբազանը:

***

Այսօր շատ խորհրդանշական օր է ժողովուրդ, մեր կյանքի մեծագույն խորհուրդներից մեկը և այդպես էլ պիտի մնա: Աստված հենց այդպես տնօրինեց, որ հենց ա՛յս օրը գանք, հասնենք մայրաքաղաք: Վստահ եմ, որ այսօր մի փոքր չափով նաև Եռաբլուրն է ցնծության մեջ, որ մեր ամբողջ այս անպատվության շղթան պիտի կտրվի: Արյունաքամության, անպատվության շղթան այսօ՛ր պիտի կտրվի: Դուք արդեն կտրել եք, կասեցրել եք, հաղթել եք, հաղթելու եք և հաղթանակները շարունակական են լինելու»,- Հանրապետության Հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հորը` Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, ով արգելք չեղավ, որպեսզի այս շարժումը հասնի այստեղ և հայրական, սրտի տառապանքով օրհնեց մեզ»,- Հանրապետության հրապարակում երախտիքի խոսքեր ուղղեց Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

***

«Մենք եկել ենք մի պահանջով` պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար ստել, խաբել, մոլորեցրել և այդ բոլորի վրա` ահաբեկել ու սպառնացել ժողովրդին: Մենք եկել ենք պատասխանը պահանջելու այդ սպառնալիքների: Մենք եկել ենք պահանջելու այդ պատասխանը և ժամանակ տալու` դադարեցնելու այս միակողմանի ապօրինի գործընթացը` հակասահմանադրական, հակաօրինական, հակամարդկային, հակաբարոյական գործընթացը: Միակողմանի, ուժի պարտադրանքի սպառնալիքի ներքո կատարված գործընթացը: Մենք դեմ չենք եղել ոչ խաղաղությանը, ոչ սահմանազատմանը, ոչ սահմանագծմանը: Բայց այն, ինչ տեղի է ունենում այս վիճակում` միակողմանի, ծնկած, անընդունելի էր մեզ համար»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Բաղանիսը, Կիրանցն ու Ոսկեպարը ցույց տվեցին ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին, որ եթե բռունցքվեն, նպատակ սահմանեն և այդ նպատակով գործեն, ոչ մի բան չի կարող փոխել իրենց կյանքը: Առաջին հաղթանակն ենք գրանցել: Առանց որևէ խոչընդոտի ուզում էին սահմանագծման, այսպես կոչված, քարերը դնել: Լուր ստացանք երեկ, որ վերջին 3 այդ քարերը չեն դրել: Կասեցվել կամ դադարեցվել է այդ գործընթացը` շնորհիվ այս ժողովրդի պայքարի: Եվ այդպես լինելու է բոլոր հանգրվաններում: Սա բարոյական կողմն է»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Կիրանցում ոգին հաղթեց դուխին, այսօր այստեղ սև ու սպիտակը հաղթելու է եռագույնին»,- Հանրապետության հրապարակի բեմից հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

Հանրապետության հրապարակում է նաև ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողի հետ զրույցում նա նշեց. «Ժողովրդի վախը ջարդվել է. Բագրատ սրբազանին եթե կալանավորեն, ժողովուրդը 10 անգամ կավելանա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more