▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ ծնողների՝ «Արմենիա» ԲԿ-ում իրենց 21-ամյա աղջիկը մահացել է բժիշկների «թեթև ձեռքով»

Հոկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ Մերի Մ-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում իր աղջիկը մահացել է բժիշկների «թեթև ձեռքով»։ Նշել է, որ աղջկա ձեռքերը կապել են․ դուստրն ավելի վաղ ասել է, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկը նաև հարվածել է իրեն, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոստիկանության խումբը մեկնել է հիվանդանոց։ Տեղում պարզվել է, որ Մերի Մ-ի դուստրը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Սոնա Ս-ն, չի մահացել, այլ անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և առկա է բժշկի տեղեկանք: Նույն օրը Սոնա Ս-ի հայրը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Սասուն Ս-ն, ոստիկաններին հայտնել է, որ դուստրը հոկտեմբերի 5-ին իրեն վատ է զգացել, որի հետևանքով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 8-ին ժամը 11։20-ի սահմաններում մահացել է: Հայրը ևս դստեր մահվան համար մեղադրել է բժիշկներին։ Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more