▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե արդարություն ես պահանջում, ապա ինքդ էլ պետք է արդար լինես. Կարգին Հայկո

Մենք բոլորս միասին պայքարեցինք տրանսպորտի թանկացման դեմ և հաղթանակը երկար սպասեցնել չտվեց, որովհետև միասին էինք և ԱՐԴԱՐ! Ես ևս դժգոհ եմ թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ լուսաբանել մեր պայքարը (ավելի շուտ «մուտաբանել»):

Իսկ հիմա երկու խոսք ստորև կցված տեսանյութի վերաբերյալ: Երբ մենք Մաշտոցի Պուրակը ետ վերադարցրեցինք ժողովրդին, դա նշանակում է, որ այն բոլորինն է. Դա նշանակում է, որ այն հանրային տարածք է, և ոչ ոք իրավունք չունի համարելու այն իր սեփականությունը: Եվ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ համար նշեմ, որ ոչ ոք իրավունք չունի հանրային տարածքից դուրս հրավիրելու կամ չթողնելու լրագրողներին կատարել իրենց աշխատանքը! Եթե ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ես պահանջում, ապա ինքդ էլ պետք է ԱՐԴԱՐ լինես! 

Պ.Ս. ՈՒզում եք վերահսկել լրատվամիջոցների աշխատանքը, արեք ձեր միջոցառումը սեփական տարածքում:

Հայկ Մարությանի գրառումը

Ֆեյսբուք

Տեսանյութը` 1in.am-Ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more