▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Աստված կանչում է մի տեղ, ուրեմն դա նրա կամքն է...«Ժամանակ»

 «Ինչպես տեղեկացրել ենք, ԲՀԿ կուսակցությունը լքել պատրաստվող Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է հաջորդ տարի՝ 2016-ին, առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Նա քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն է լինելու, որին որպես հակակշիռ՝ իշխանությունները, հնարավոր է, կրկին վերադարձնեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ ապահովելով թեժ ընտրապայքար երկու քրեական կլանների ղեկավարների միջեւ:

Վ. Ղուկասյանը, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ դեռ չի որոշել՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ: «Ես հիմա այդ մասով ասելու բան չունեմ»:

Մեր դիտարկմանը՝ եթե կուսակցությունը որոշի, որ ինքը պետք է մասնակցի ընտրությանը, ինչպե՞ս կվարվի, նախկին քաղաքապետն արձագանքեց. «Կապրենք, կտեսնենք: Գիտեք, եթե Աստված կանչում է մի տեղ, ուրեմն դա նրա կամքն է»:

 

Ուշագրավ այլ նյութեր`«Ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more