▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե չեք կարողանում, թողեք-գնացեք, էս պետությունը ձեր ձեռքը հո կրակը չի՞ ընկել. Որպես փրկիչ եկաք, որպես փրկիչ էլ գնացեք՝ փրկելով մեզ ձեր ներկայությունից»

«Եթե չեք կարողանում, թողեք-գնացեք, էս պետությունը ձեր ձեռքը հո կրակը չի՞ ընկել. Որպես փրկիչ եկաք, որպես փրկիչ էլ գնացեք՝ փրկելով մեզ ձեր ներկայությունից». Բագրատ սրբազան

Հատված՝ 168.am-ի հարցազրույցից։

– Այս օրերին իրավիճակի լուծման տարբեր տեսակետներ են հնչում, նաև՝ ռադիկալ, որ խնդիրը ռազմական լուծում ունի: Դուք ակնարկեցիք ռազմական լուծման տարբերակը: Մենք այսօր ունե՞նք բավարար ռազմական դիմադրողականություն, ինչպե՞ս եք դա պատկերացնում:

– Ես ասում եմ՝ լուծումներից մեկն ընդհուպ դա է:

– Որի հնարավորությունը չունենք, թե՞ ունենք:

– Իսկ ինչո՞ւ չունենք: Հարցը դա է՝ ինչո՞ւ չունենք: Ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, կեղծ խաղաղության դարաշրջանի բանաձևերով կերակրել ենք այս ժողովրդին: Այս ամբողջ 2 տարվա մեջ, արդեն 2.5 տարի, մենք անընդհատ խոսել ենք այս մասին: Մուրալով խաղաղություն չի լինելու, կեղծ են այդ բոլորը, խաղաղության դարաշրջան գոյություն չունի, եթե ինքդ չես հաստատել այդ խաղաղությունը: Հաղթանակածն է միայն կարողանալու հաստատել խաղաղությունը, ուրիշ ոչ մի ճանապարհ գոյություն չունի: Իսկ ինչո՞ւ չի եղել…

– Ըստ Ձեզ, Սրբազան, ինչո՞ւ չի եղել այն, ինչի մասին ասացիք՝ բանակ և այլն:

– Որովհետև այսօրվա կառավարիչները՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ, սնել, կերակրել են կեղծ խաղաղության դարաշրջանով: Ի՞նչ են արել՝ բանա՞կն են վերազինել, կարգավորել, թե՞ կարողացել են ոգին բարձրացնել: Ո՛չ, չեն արել, իրենք էլ խոստովանում են, որ չեն արել: Ինչպե՞ս կարելի է անընդհատ ասել՝ մեզ զենք չեն վաճառում, այս չեն անում, այն չեն անում: Հարց չե՞ք տվել՝ ինչո՞ւ չեն անում: Եթե չեք կարողանում անել, ուրեմն լքեք ասպարեզը, թողեք-գնացեք: Էս պետությունը ձեր ձեռքը հո կրակը չի՞ ընկել: Որպես փրկիչ եկաք, որպես փրկիչ էլ գնացեք՝ փրկելով մեզ ձեր ներկայությունից:

– Իշխանություններն ասում են, որ խաղաղության դարաշրջան բացելու մանդատը ժողովրդից են ստացել: Ժողովուրդն ընտրել է իրենց, իսկ թե ինչու է ընտրել… Որպես հոգևորական, Ձեզ համար պա՞րզ է ժողովրդի գիտակցության փոփոխությունը, իսկ գուցե այդպես է եղել, պարզապես այս առումով ինքնադրսևորման բարենպաստ պայմաններ չկային:

– Ես չեմ կարող ասել՝ ժողովուրդն ինչու է ընտրել, կամ ընտրել է, թե չի ընտրել: Դա էլ ուրիշ հարց է: Այդուհանդերձ, իրենց նախընտրական ծրագրում, կուսակցական պլատֆորմում, բայց հատկապես նախընտրական ծրագրում հստակ նշված է Արցախի, Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի, մեր արժանապատվության, պատվի վերականգնման մասին: Թեպետ հարց է՝ ինչպե՞ս պիտի դա աներ պարտված իշխանությունը: Ամեն դեպքում, իրենք դա նշել են, և, օրինակ, կարող ենք նաև ասել՝ ժողովուրդը դա է ընտրել: Հիմա դա չեն իրականացնում: Սա արդեն բարոյականության մասին է, ոչ թե քաղաքականության: Եվ բարոյականությունը թելադրում է, որ իշխանություն, աթոռ ունենալը պետք է պակաս արժեք ունենա, քան պետականություն ունենալը: Եվ բարոյական չէ, երբ դու մի թեզով գալիս ես իշխանության և հետո սկսում ես բոլորովին այլ բաների մասին խոսել՝ տրամագծորեն լրիվ հակառակը:

– Սրբազան, ինչո՞ւ և ե՞րբ խզվեց Եկեղեցի-իշխանություն կապը, եթե, իհարկե, խզված եք համարում:

– Խզվելը կամ չխզվելը չեմ կարող ասել, բայց մշտապես պահանջել ենք՝ ասելով, որ այդպես չի կարելի, սա մեր վերջն է, եթե այս կերպ շարունակվի, արդեն հասել ենք վերջնահանգրվանին:

– Սրբազան, Դուք վերջին անգամ ե՞րբ եք իշխանությունների հետ հանդիպել և ասել, զգուշացրել այս մասին:

– Չեմ հանդիպել, կարիք չի եղել հանդիպելու:

– Նախքան պատերազմը հանդիպե՞լ եք:

– Նախքան պատերազմն էլ, պատերազմի ժամանակ էլ, այո, հանդիպել ենք և երկար խոսել ենք: Ամեն ինչի մասին ենք խոսել: Բայց իրենք լսելու ո՛չ առաքինություն ունեն, ո՛չ էլ ցանկություն: Լսելու առաքինություն, ցանկություն չունեն: Այսքանը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more