▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե դու ինձ այլևս չես սիրում, ապա ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում. Նապոլեոն

 

Նապոլեոնը ժոզեֆինային ...


Եթե դու ինձ այլևս չես սիրում, ապա ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում...


Եթե ինձ հարցնեն ,թե լավ եմ քնել, մինչ այդ հարցին պատասխանելը ես կսպասեմ քո հաղորդագրությանը, որ դու լավ ես: Ու եթե դու լավ ես, ուրեմն ես էլ լավ կլինեմ...

Իմ պահապան հրեշտակը,որն  ամենադժվար պահերին  հովանավորել է ինձ, թող պահպանի քեզ...Ավելի լավ է ես մնամ անպաշտպան, և թող  նա քեզ  պաշտպանի միայն ...                                                                       

Իմ միակ Ժոզեֆինա, հեռու քեզանից ողջ աշխարհն ինձ անապատ է թվում,որտեղ ես մենակ եմ...Դու տիրացել ես իմ ամբողջ հոգուն, դու իմ միակ միտքն ես, երբ ինձ զզվեցնում են ձանձրալի արարածները, որոնք մարդիկ են կոչվում ու երբ ես պատրաստվում եմ անիծել կյանքը, ձեռքս դնում եմ սրտիս, ուր քո նկարն է... Նայում եմ նրան ու սերն ինձ համար  անսահման պայծառ երջանկություն է թվում ՝մթագնած միայն քեզ հետ բաժանումով… Դու կգաս, չէ՞,կլինե՞ս կողքիս, իմ գրկի մեջ...Արի...Արի…

Ամեն գիշեր մտովի գրկում եմ քեզ, շոյում քո մետաքսե կուրծքը, ավելի ներքև` գրկում եմ քեզ ամբողջովին...

Ես առանց քեզ ոչինչ եմ: Չեմ կարող հասկանալ, թե ինչպես եմ ապրել առանց քեզ առաջ:

Իմ բոլոր մտքերը գամված են քո ննջասենյակին, քո անկողնուն, քո սրտին...
Հազար համբույր քո աչքերին, քո շուրթերին, քո լեզվին, աշխարհի ամենալավ քո փոքրիկ ...

Օ՜հ, հիշու՞մ ես այն քաղցր երազը,երբ ես նետում էի քո գուլպաները, քո մետաքսներն ու  սեղմում  քեզ այնպես, որ դու ամբողջովին հայտնվում էիր իմ սրտում: Օ՜հ,ինչու բնությունը չի ստեղծել նման հնարավորություն...Ի~նչ հրաշալի կլիներ...

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more