▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Դուք թոթովախոս եք, ԱԺ-ն չպետք է շփոթեք մանկապարտեզի հետ.Լարված մթնոլորտ ԱԺ-ում

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում իր սենսացիոն ելույթի ժամանակ անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի` իր հասցեին արված արտահայտությանը: 

«Հարց ու պատասխանի ժամանակ պարոն Սահակյանը իրեն թույլ տվեց իմ ասածների հասցին օգտագործել «չարաճճիություն»  արտահայտությունը: Եթե Դուք ԱԺ-ի նախագահությունում  թոթովախոս եք, բառերը դժվարությամբ եք գտնում և կապում իրար, ապա սա չի նշանակում, որ ԱԺ-ն չպետք է շփոթեք մանկապարտեզի հետ: Եթե Դուք կշարունակեք Ձեզ այդպես պահել, մենք էլ մեզ համարժեք կպահենք»,-խոսքն ուղղելով ԱԺ նախագահին` ասաց պատգամավորը:

Գալուստ Սահակյանն էլ շտապեց պատասխանել. «Կարծում եմ, որ այդպես էլ արջը երկրոդ երգը չսովորեց»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more