▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե երկրի «ղեկավարը» տիկտոկեր ու «հեծանվորդ» լինի, երկիրն էլ սենց պտի լինի»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասֆալտ, հա ասֆալտ, էն, ինչը սրանք սիրում են բարձրաձայնել, դա էլ քիչ ա՝ պարծենալ: Երևի հիշում եք, որ դեկտեմբերի 22-ին գրել էի, որ Վանաձոր-Ալավերդի Մ6 մայրուղու 42-րդ կիլոմետրում՝ Թումանյանից մոտավորապես 7-8 կիլոմետր դեպի Ալավերդի, մայրուղուց մի նեղ հատված պոկվել էր ու թափվել ձորը:
Ուրեմն ասեմ՝ անցել ա 11 օր ու վիճակը նույնն է. ճանապարհի էդ հատվածում ոչ մի բան արված չի, բորդյուրով արգելապատնեշ ու զգուշացնող ժապավեն. դաժե նույն պարեկի մեքենան էր կանգնած հերթապահում:
Դե, եթե երկրի «ղեկավարը» տիկտոկեր ըլնի ու «հեծանվորդ», ղեկավարած երկիրն էլ սենց պտի ըլնի: Մենակ դուս տան ու սրան-նրան մեղադրեն: Արածդ մի ասֆալտ՝ դա էլ ա ձեր նման ֆեյք:
Կեցցե՛ հեծանիվը:
Սրանք էս են»։

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի նախկին գրառումը՝ ստորև. «Գրառումս հատկապես կհետաքրքրի հանրության ասֆալտ սիրող հատվածին: Վանաձոր-Ալավերդի Մ6 մայրուղու 42-րդ կիլոմետրում՝ Թումանյանից մոտավորապես 7-8 կիլոմետր դեպի Ալավերդի, մայրուղուց մի նեղ հատված պոկվել է ու թափվել ձոր, անորակ ասֆալտի ու համապատասխան լիցքի պատճառով: Պարեկներն էլ կողքը կանգնել են, որ տեղադրված արգելապատնեշները մթին լավ երևան:
Ասեմ, որ էս հատվածը շահագործվել է 2023 թվականին, մյուսն էլ՝ 2 ամիս առաջ:
Իհարկե՝ կարևորը ասֆալտն է, մեկ էլ՝ կեցցե՛ հեծանիվը:
Սրանք էս են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more