▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ես Ադրբեջանի նախագահը լինեի

Եթե ես Ադրբեջանի նախագահը լինեի, հատուկ հանձնարարություն կտայի և ձեռնամուխ կլինեի, ցանկացած մեթոդներով, որպեսզի ՀՀ Բանակը ստորացնող ու ոչնչացնող տեսահոլովակներ ու հոդվածներ գտնվի, ստեղծվի, գրվի և տարածվի, սակայն ինչու՞ զուր մտահոգվել, հենա մենք մեր ձեռքով ամեն ինչ անում ենք կատարյալ ձևով, ուղղակի ավելի լավ հնարավոր էլ չէ: Մեր Բանակը ստորացնող ու ոչնացնող տեսահոլովակներ տարածելու և հոդվածներ գրելու պատճառների երեք տարբերակ առանձնացնեմ:

Ա. Դրանք այն մարդիկ են, անգամ հայրենասեր, որոնք տեսնելով իրականությունը, չհամակերպվելով դրան, բարի նպատակներց ելնելով, հուզված վեր են հանում իրականությունը, հույս ունենալով, որ արդարացի լուծում կստանան տվյալ խնդիրները ի նպաստ Հայաստանի և հայ ազգի, չհասկանալով (սակայն հուսով եմ հետևյալ տողերը կարդալով կհասկանան) որ նման քայլով մարդկանց ենթագիտակցության մեջ սերմանում են, առանց այդ էլ առկա համոզմունքը, որ պետք է ամեն մեթոդի դիմել երեխային բանակից ետ պահելու համար,ինչը պարզ է, թե ինչ հետևանքներ կունենա արտաքին նման թշնամիների առկայության պարագայում: հիշեցնեմ որ ամեն դեպքում այս բանակը արդեն 20 տարի կարողանում է սահմաններն անառիկ պահել:

Բ. Դրանք Հայի արյունը կորցրած խառնածին մուտանտներ են, որոնք գիտակցելով վերոնշյալ խնդիրը շարունակում են իրենց գործը ամեն օր:

Գ. Ադրբեջանի նախագահին հաջողվում է պատշաճ կերպով անել այն, ինչը ինչպես ես նշեցի կանեի նրա փոխարեն

ՀԳ մի անգամ արդեն ծառայել եմ, լավ գիտեմ, թե որն է «բանակն իրականում» ու պատրաստ եմ հարկ եղած դեպքում կրկին անցնել ծառայության:

ՀԳ 2 եթե այսպես շարունակեք հնարավոր է Եղեռնի հարյուրամյակին բանակ չունենալու պատճառով կրկին վայելեք երբեմնի «բերկրանքը» ուշքի եկե՛ք և մի տրվեք մուտանտների ազդեցությանը:

Վրույր Արծրունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more