▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե հատուկ գործողությամբ այդ հարցը չլուծվի, մենք ազգաոչնչացման ականատեսը կլինենք». Րաֆֆի Հովհաննիսյան

«Գործող իշխանությունն ինքն իրեն պետք է հաղթահարի, պետք է ընդունի, որ չի կարողացել իրացնել իր պարտականությունը և պետք է ինքնահեռացման բանաձև գտնի ու այդպես ինքնամաքրվի։ Նախկին իշխանությունը, որը ևս պատասխանատվություն է կրում, նույնպես պետք է ոչ թե ներողություն խնդրի, այլ իր էական սխալներն ընդունելով՝ ինքնամաքրվի»։

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը այս մասին խոսել է  Ֆակտոր TV-ին տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով  երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումներին։ 

Ամփոփելով տարին՝ Հովհաննիսյանն արձանագրել է. «Մենք ունենք շրջափակված Արցախ, պատերազմի եզրին գտնվող Ջերմուկ, հակառակորդի հսկողության տակ գտնվող ՀՀ ինքնիշխան տարածքի ճանապարհներ և անվտանգության երաշխավորներ՝ թե՛ դաշնակիցներ, թե՛ միջնորդներ, և թե՛ ՀՀ իշխանություններ, որոնք այդ գործը չեն անում։ Եթե հատուկ գործողությամբ առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում այդ հարցը չլուծվի, մենք ազգաոչնչացման հաջորդ արարի ականատեսը կլինենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more