▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հայրենակիցներս կարճ ժամանակում չզինաթափեն ԿԳԲ-ն

Եթե հայրենակիցներս կարճ ժամանակում չզինաթափեն ԿԳԲ-ն Հայաստանում ու սփյուռքում, չբացահայտեն նրանց ու չմեկուսացնեն հասարակական կյանքից, կդառնանք սովետական նոր միության ու աշխարհի տարբեր ծագերում ուծացվող ցեղախումբ կրկին, միասնաբար որպես ցեղ վերարտադրվելու հրանարավորությունից զրկված, մեկ հարյուրյակում կանէանանք, ինչպես բազում ուրիշ ցեղեր են անէացել, իսկ մեծամիտներն ու ամբարտավանները, որոնք կսկսեն ոռնալ որ մենք հավերժ ենք, միայն կնպաստեն դրան, ցեղակիցների զգոնությունը քնեցնելով:

Ես ժամանակ չունեմ սպասելու մինչև ցեղակիցներս հասունանան ու սկսեն ապոկալիպտիկ երևույթները քննարկել լրջությամբ: Իմ ցեղակիցները բոսյակների մարշրուտնիների վարձը 50 դրամով էժանացնելով ու շուկա շորթելու անհաջող փորձերով են զբաղված:

Իմ ցեղակիցները կարևորագույն խնդիրների փոշիացմամբ, ու քաղաքական առաջնորդների անէացմամբ են զբաղված, նրանց առաջնորդում են հիմա տարբեր կալիբրի առաջնորդիկները, հզբոլայի, այաթոլայի ու ստալին-բերիայի երկրներում ցրթված, սերած ու գլուխլվացած, ու համեմատաբար վերջերս մեջներս ներդրած, հնամաշ փոշիացնողներին այլևս օգտագործելու անհնարության պատճառով:

Բուլղարիայի Հանրապետությանը 20 տարի պետք եղավ, որպեսզի սկսեն ԿԳԲ-ի գաղտնազերծումը, ոչ այն պատճառով որ ուժ չէին ներդնում, այլ որովհետև այնտեղ ծպտված ԿԳԲ-ն ամբողջ Բուլղարիայից էր ուժեղ, ինչպես նաև ԵՄ-ից:

Տխմար ավանակների իմ երամակ ցեղ, հայեր, ուշքի եկեք, մի ձեզ թափ տվեք, արթնացեք, ետ եք գնում սրնթաց քայլերով դեպի սովետմիություն, ձեր գեներալնի սեկրետարը շուտով սաշիկն է լինելու, ՆԿՎԴ-ի շեֆը Մուկը, իսկ կաթողիկոսը նեմեց ռուբոն:

 

2013.09.05,

Հելսինգլանդ

 

Վահե Ավետյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more