Լրահոսն եմ նայում՝ բավական շատ նյութ կա ՀՅԴ թեմայով։ Մի կողմից լուրեր ու մեկնաբանություններ բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքի մասին, մյուս կողմից՝ Արցախն այս վիճակից դուրս բերելուն ուղղված գործողություններ, որոնք կազմակերպվել են ՀՅԴ կողմից միջազգային հարթակներում։ Այս մյասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.
«Մտածում եմ՝ ամեն ինչ օրինաչափ է։ Պարզ է, որ եթե Դաշնակցությունը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց և ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանությունն էլ այստեղ պետք է հալածի դաշնակցականներին։ Եթե ՀՅԴ-ն ՍոցԻնտերնում Բերձորի միջանցքը բացելու պահանջով հակաադրբեջանական հայտարարություն է անց կացնում, ապա Նիկոլն էլ այստեղ պետք է դաշնակացականներ ձերբակալի։
Ի՞նչն է սխալ։ Ամեն մեկն իր դերում ու առաքելության շրջանակներում է մնում»։
Դիտեք նաև՝