▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե իրեն գռուզչիկ է հայտարարում, ուրեմն այդպես էլ մնացել է.Ա.Մանուկյանը` Վ.Այվազյանի մասին

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը  Ազատություն am-ի ուղիղ եթերում պատասխանեց  ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:

Օգտատերերից մեկի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում  խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած  թեժ քննարկումներից հետո, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը միջանցքում սկսեց հոխորտալ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա, իսկ ավելի ուշ` վիրավորել լրագրող Գոհար Վեզիրյանին, պատգամավորը պատասխանեց, որ դա գռեհկություն է, նրանք սովոր են աղջկան վիրավորել.

«Վեճը եղել է պարզ, հասարակ. Պատգամավորը իրավունք չունի  զբաղվել բիզնեսով: Իմ վեճը անձի հետ չէ, եկե’ք պահենք օրենքը: Եթե իրեն գռուզչիկ է հայտարարում, ուրեմն այդպես էլ մնացել է»,-հավելեց Արամ Մանուկյանը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more