▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Մելիքբեկյանը կմտածի, որ ես կարող եմ օգնել մեր հավաքականին, կարելի է բանակցել․ Եղիշե Մելիքյան

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ևս մեկ անգամ պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին հարցին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Մելիքբեկյանի օրոք կմարզեմ հավաքական, թե՞ առանց նրա չեմ կարող հստակ ասել։ Շատ կարևոր է, թե ի՞նչպես կառաջարկեն ու ո՞վ կառաջարկի և ի՞նչ պայմաններում կգնանք բանակցությունների։

Ինձ համար էկան չի, թե ով է ֆեդերացիայի նախագահը, ինձ համար կարևորը մեր հավաքականն է ու նրա գրանցած արդյունքները։ Եթե Մելիքբեկյանը կմտածի, որ ես կարող եմ օգնել մեր հավաքականին, կարելի է բանակցել։ Այո, ես ունեմ անձնկան կարծիք, որը չի համընկնում նախագահի հետ, բայց եթե հարցը վերաբերում է հավաքականին, ապա դա երկրորդական եմ համարում»,- Մելիքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more