Եթե մեզ կանչում է փողոց՝ վերջում ի՞նչ պիտի լինի՝ հրաժարականի պահա՞նջ, թե՞ իմպիչմենտ․․․Նարեկ Մալյան
Ավելի վաղ, գրող, հասարակական գործիչ, «Վետօ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
Հարգելի Բագրատ Սրբազան, Ձեր հրապարակած տեսանյութից տպավորություն ստացա, որ նախապատրաստվում եք չարիքի իշխանության դեմ փողոցային պայքարի:
Ես քաղաքական գործիչ չեմ՝ սովորական ցուցարար եմ, մեկը այն հազարավորներից, որը 7 տարի է՝ մասնակից է պայքարի բոլոր հնարավոր եղանակներին:
Հետևաբար վերջին 7 տարիների պայքարի անարդյունավետության տեղ-տեղ դառը փորձը հաշվի առնելով, կան որոշ հարցեր, որոնք կարիք ունեն նախապես հրապարակային բարձրաձայնման հատկապես այն պատճառով, որ անխտիր բոլոր տապալված պայքարների պատասխանատվությունը վերջում դրվում է մեզ՝ ժողովրդի վրա:
Հարցերը հետևյալն են՝
Ո՞ր եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն՝ հրաժարականի պահանջ, թե՞ իմփիչմենտ:
Եթե իմփիչմենտ՝ կխնդրեինք մինչև փողոցային պայքարի կոչ անելը հրապարակել իմփիչմենտի պատրաստ փաստաթուղթը առնվազն մեկ պատգամավորի ստորագրությամբ:
Ունե՞ք արդյոք փողոցային պայքարի քայլ առ քայլ ծրագիր՝ հրապարակ դուրս գալուց մինչև չարիքի իշխանության հեռացում, եթե այո, ապա խոնարհաբար խնդրում եմ հրապարակել այդ ծրագիրը:
Հուսով եմ հարցերիս հանդգնության համար ներողամիտ կլինեք, բայց խնդրում եմ՝ մեզ էլ հասկացեք: Նախորդ պայքարների խաբված փորձը ցույց է տվել, որ չի կարող լինել փողոց դուրս գալու որոշում առանց վերոգրյալ հարցերի նախապես հստակեցման:
Դիտեք նաև՝