▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, մեր երկիրը գնալու է դեպի թուրքական անդունդը»․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու նախկին անդամ Սամվել Հակոբյանը, ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսելով հոր՝ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքին և վարչական հսկողությանը, նշել է․ «Այս անարդարությունը մտնելու է բոլորի տուն, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե ինքը մնա իշխանության, ապա ամբողջ դատաիրավական և ուժային համակարգը պետք է ծառայի իրեն ու լռեցնի իր հակառակորդներին»։

«Անկախ նրանից՝ դա ապօրինի, թե օրինական է եղել (ես վստահ եմ, որ ապօրինի է եղել, վստահ եմ, որ ընտրությունները արդար չեն անցել), բայց փաստն այն է, որ նա այսօր իշխանություն է։ Եվ առանց միասնական, օպերատիվ և, ամենակարևորը, առողջ թայմինգով աշխատող ընդդիմության՝ նա առանձին-առանձին մասնատելու է և ոչնչացնելու։ Եթե բոլորս միասին չլինենք, օպերատիվ չլինենք ու պահի կարևորությունը չզգանք, այլ մեզ տանք բյուրոկրատական ժողովների ու քննարկումների, ապա փաստը մեկն է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, մեր երկիրը գնալու է դեպի թուրքական անդունդը»,- տեսանյութում ընդգծում է Հակոբյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more