▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե որևէ զիջում եղավ՝ Ադրբեջանը ոչ մի բանի առաջ չի կանգնելու»․ փորձագետ

«Արցախի կողմից որևէ զիջում Ադրբեջանին չպետք է լինի, բավական է մեկ պահանջ կատարել՝ կապ չունի, թե ինչ մակարդակի է դա, Արցախի Հանրապետության վերջի սկիզբը կդրվի՝ լինի դա անցակետի տեղադրում, բեռները ստուգելու թույլտվություն, թե՝ գրասենյակ բացելու: Որևէ զիջում եղավ՝ Ադրբեջանը ոչ մի բանի առաջ չի կանգնելու»,- այսօր «Հայելի» ակումբում նման համոզմունք է հայտնել Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ խոսելով դեկտեմբերի 12-ից Արցախը Ադրբեջանի կողմից շրջափակված պահելու մասին:


Ըստ Դավթյանի՝ 2023-ը Արցախի համար լուրջ մարտահրավերներով տարի է լինելու՝ նաև պատերազմի բարձր վտանգի իմաստով ու դրա համար իրապես լինելու է լինել-չլինելու հարց․ «Ադրբեջանն այս տարի ավելի ճնշող է լինելու, իրենք փորձելու են Հայաստանից 2023-ին գոնե ստանալ միջանցք, Արցախի մասով նոր զիջումներ, եթե ոչ ամբողջական Արցախ: Եթե սկզբնական շրջանում կարծիք կար, որ իրենք կարճ ժամանակով են ճանապարհը փակել, հիմա հասկանալի է, որ երկարաժամկետ են փակելու»,- ընդգծել է ադրբեջանագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more