«Փաստորեն Ցեղասպանությունից 100 տարի անց մենք կրկնեցինք ցեղասպանության պատկերները, այս անգամ՝ դրանց գունավորներն ունեցանք՝ հայկական երկու պետություն ունենալու դեպքում»,- ելույթ ունենալով ԱԺ-ում՝ այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ցուցադրելով Հայոց ցեղասպանության և Արցախում էթնիկ զտման հետևանքով գաղթի ճանապարհը բռնած հայ կանանց լուսանկարները։ «Սա տեղի ունեցավ նաև և առաջին հերթին այն պատճառով, որ թշնամին դարձավ «կիրթ ու կառուցողական» ու Հայաստանում վարվեց թշնամուց եկող սպառնալիքի նվազեցման քաղաքականությունը, և այդ ուղերձը հղվեց մեր հանրությանը։ Հիմա էլ այդ նույն քաղաքական ուժը, որն Ադրբեջանից եկող սպառնալիքն էր մեղմացնում, հիմա էլ՝ նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար և այդ սպառնալիքը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Արարատ լեռն է։ Պարզվում է՝ եթե մի քիչ շատ խոսենք Արարատի մասին, մի քիչ շատ նայենք Արարատին, ընդհանրապես՝ խոսենք և մեզ իդենտիֆիկացնենք որպես ժողովուրդ, որի ինքնության հիմքն է Արարատը՝ Թուրքիան կջղայնանա ու կարող է անգամ հարձակվել»,- նշեց Քրիստինե Վարդանյանը՝ ընդգծելով՝ փորձում են ջնջել անցյալը՝ ապագան կառավարելու համար, որովհետև հիշողությունը ջնջելու դեպքում ոճրագործը հաղթում է։ Վարդանյանի դիտարկմամբ՝ այժմ գնդակը հանրության դաշտում է։ |
Եթե շատ նայենք Արարատին, Թուրքիան կջղայնանա ու կհարձակվի ՀՀ-ի վրա, չէ՞․․․Ընդդիմադիրը՝ ՔՊ-ին
Քաղաքական more

more

more

more

more

more

more