▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Վահագն Ալեքսանյանը բոցաշունչ արձագանքի, կասեմ մի բան, որ ես ու ինքը գիտենք. Աղազարյան

Հիմա ժամանակը չի անուններ տալու. ըստ դոզաների կտամ, հիմա եթե Վահագն Ալեքսանյանը մի հատ բոցաշունչ ձևով արձագանքի ինձ, մի հատ ուրիշ պատասխան կստանա այն բանի մասին, որ ես ու ինքը գիտենք։ Այս մասին Նյուզ-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Կամ եթե Արսեն Թորոսյանը էլի ջանասիրություն ցուցաբերի, ինքն էլ կստանա պատասխան։ Այսինքն միշտ իմ պատասխանը լինելու է մի մակարդակ ներքև: Ես անկեղծորեն եմ ասում, ես իրենց բոլորին սիրում հարգում եմ, Վահագինն էլ եմ սիրում, հարգում իր էության մեջ, բայց այդ ձևի պետք չի լինել: Կյանքը մի տարով, երկու տարով չի: Ես 65 տարի ապրել եմ, ամենադժվար պայմաններով ապրել եմ, բայց եթե ես հետ դառնամ իմ կյանքը նորից սկսեմ, որևէ պահ, որևէ վայրկյան չեմ տուժի, որ այլ կերպ եղած լինի, պետք չի այդպես ապրել»,-ասել է նա:

Հովիկ Աղազարյանն ասել է, որ ՔՊ-ում իր հետ կապված հարցերի լուծման տարբերակներ կան, բայց դրանցից ոչ մեկն իր մանդատը դնելը չի կարող լինել. «Լիքը լուծումներ կան, լուծումներից մեկը նաև արտահերթ ընտրություններն են: Միգուցե ինձ օգտագործում են, որ գնան արտահայտությունների։ Բերում են, հասցնում են ինչ-որ վիճակի, որից բխում է որ պիտի արտահերթ ընտրություններ լինեն»,-ասել է պատգամավորը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more