▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե վաղը առնականության թեման քննարկվի, կարո՞ղ է էլի Ավետին կանչեն...

Չեմ սիրում մեր հեռուստաընկերությունները, որովհետև նրանցից յուրաքանչյուրը իր համար դեմքերի հատուկ ժողովածու է ընտրել ու նույն դեմքերին հրավիրում են բոլոր հնարավոր շոուներին: Ու բնավ կարևոր չի այդ մարդը երաժիշտ է, տիեզերագնաց, թե ֆիզիկոս, նրանց նշանակել են ամեն հարցով փորձագետ ու կարծիք են հարցնում:

“Շանթում” մի լավ թոլք շոու կա՝ Ճակատագրի սինդրոմը: Էստեղ միշտ հետաքրքիր հոգեբանական խնդիրներ ու իրավիճակներ են քննարկում, ու բնավ էլ կարևոր չէ, այդ պատմություններն իրական են, թե հորինովի:  

Մի սովորական դիտման ժամանակ էլ, որտեղ խիստ ընտանեկան խնդիր էր քննարկվում, հրավիրել են ամենագետիկ Ավետ Բարսեղյանին: Շանթ հրավիրել են ընտանեկան խնդիր քննարկելու մարդու ով ոչ ընտանիք ունի, ոչ  կյանքի փորձ ու ոչ էլ ընտանեկան կայնքից բխող մնացած յուրահատկություններին է ծանոթ: Ավետին բերել են, որ նա ծանրումեծ նստի ու դոգմաներ հրամցնի հայ հասարակությանը: Բերել են, որ ասի՝ ինչպես է ճիշտ անել, բաժանվե՞լ ընտանիքից ու գնալ սիրո հետևից, թե մնալ ու փորձել վերականգնել ընտանիքը: Ու ամենաամոթալին այն չէ, որ Ավետը Սևակի տողերից բռնած մինչև Էքզյուպերի սխալ ցիտեց, կարևորն այն է, որ Ավետը իրեն իրավունք է վերապահում խորհուրդներ տալ իր անփորձ տեղով:

Չեմ հասկանաում, ամո՞թ է ասելը, որ ոլորտին չես տիրապետում, ամո՞թ է ասելը, որ քո թեման չէ ու պարզապես չգալ շոուին: Ասենք եթե վաղը առնականության թեման քննարկվի, կարո՞ղ է էլի Ավետին կանչեն: Եթե նման բան լինի, նախապես ասում եմ, ես նրան չեմ սիրում, որովհետև նա ղզզիկ է:

Աննա Սմբատյանի գրառումը/Ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more